ՀՀ-ից ՌԴ արտագաղթողների թիվը չի նվազել 9 ապրիլի 2019 - 12:50 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Ռուսաստանը 124,9 հազար ներգաղթյալ է ընդունել: Սա ամենացածր ցուցանիշն է ամբողջ հետխորհրդային շրջանում, ասվում է ՌԴ Սոցիալական վերլուծության և կանխատեսման «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի և ինքնազգացողության ամսական մշտադիտարկման մեջ»: 2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ: ՌԴ ներգաղթյալների հոսքը կրճատվել է գրեթե բոլոր երկրներից, բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի: Առավել կտրուկ նվազել է ներգաղթյալների հոսքն Ուզբեկստանից և Ուկրաինայից, որոնք նախկինում ամենամեծ միգրացիոն դոնորներն էին ՌԴ համար: 2018-ին այդ երկրներից ՌԴ 3,2 անգամ քիչ ներգաղթյալ է եկել, քան մեկ տարի առաջ, գրում է Meduza-ն: Նշվում է, որ 2018-ին միգրացիան փոխլրացրել է ՌԴ բնակչության բնական կրճատումը միայն 57 տոկոսով: Մինչդեռ 2017-ին վնասը դեպոպուլյացիայից լրացվել էր ամբողջությամբ՝ նույնիսկ փոքր աճ ապահովելով՝ 77, 000: 2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ, մինչդեռ 2017-ին՝ 13, 999 մարդ:Առաջին անգամ ՌԴ ներգաղթածների թվով առաջատար է դարձել Տաջիկստանը: Նախորդ 4 տարիներին առաջատարը եղել է Ուկրաինան, սակայն 2018-ին այդ երկիրը 3-րդն է Տաջիկստանից և Ղազախստանից հետո: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |