Հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականները Ցեղասպանության ճանաչման բանաձև են համահեղինակել

Հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականները Ցեղասպանության ճանաչման բանաձև են համահեղինակել

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, որը համահեղինակել են դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, հայտնել է «Ամերիկայի ձայնը»:

Նախագիծն արդեն արժանացել է յոթ տասնյակից ավելի կոնգրեսականի աջակցության:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ներկայացվել նաև Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Դրա համահեղինակներն են ազդեցիկ դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեզը և հանրապետական սենատոր Թեդ Քրուզը:

ԱՄՆ-ի Կոնգրեսը 1975 և 1984 թվականներին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: 1981 թվականին իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---