Մամեդյարով. Երևանի հետ բանակցելիս խորապես որոշ պահեր հասկացանք

Մամեդյարով. Երևանի հետ բանակցելիս խորապես որոշ պահեր հասկացանք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մի քանի առաջարկ է քննարկվել, որոշ լուծումներ ընդունվել են:

«Անցկացվել են լայն սուբստանտիվ բանակցություներ: Սկզբից տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կոնկրետ մոտեցումներով քննարկվել են այն հարցերը, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել ամբողջական առաջխաղացման մասին: Սակայն, մենք կարողացանք ավելի մանրակրկիտ ու խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ են առաջացնում հայկական կողմի հետ»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը:

«Բնականաբար, մեկ հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի: Այս հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք ինչ խնդիրներ կան: Օրինակ, Հայաստանն առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք գրավյալ տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և փախստականների վերադարձի վրա: Քննարկումներն անցկացվել են այս 4 հարցի շուրջ, որոշվել է շարունակել բանակցությունները»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---