Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում

Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում

PanARMENIAN.Net - Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:

«Հերթական կանաչ տարածքը վերադարձվում է համայնքին», - գրել է նա:

Ավելի վաղ քաղաքապետարանն ապամոնտաժել է Օպերայի շենքին հարակից տարածքի սրճարանները, սկսվել են տարածքի կանաչապատման աշխատանքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---