Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով![]() 17 ապրիլի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Նորաբաց «Աբովյան» մասնաճյուղն իր դռները բացել է հաճախորդների առջև Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2 հասցեում: Այն Բանկի թվով յոթերորդ մասնաճյուղն է մարզային ցանցում, որն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: «Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղում մինչև 2019թ. հուլիսի 31-ը ներառյալ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: «Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները. • նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում. - Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ - Business տեսակի քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ - Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ • նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում. - Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում - մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ «Աբովյան» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |