Ռուսական ընկերությունն ուզում է մասնակցել Երևանի տրանսպորտի բարեփոխմանը19 ապրիլի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի «Ռուսկիե ավտոբուսի – Գրուպպա ԳԱԶ» ընկերությունը: Ընկերության արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: «Երևանի քաղաքապետարանն այսօր նոր ավտոբուսների ձեռքբերման հարցում առաջարկություններ է ստացել և ստանում ոլորտում հայտնի տարբեր ընկերություններից: Տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է Երևանում գործարկել 845 ավտոբուս: Այժմ հստակեցվում են բոլոր այն չափորոշիչները, որոնց համապատասխան էլ կընտրվեն անհրաժեշտ ավտոբուսները»,- նշել է Հրաչյա Սարգսյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովը ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ ընկերությունն արտադրում է քաղաքային տիպի ավելի քան 20 բազային ավտոբուսներ: Ընկերության ավտոբուսները զբաղեցնում են ռուսաստանյան շուկայի շուրջ 75%-ը: Մոդելային շարքի բազմազանությունը հնարավորություն է տալիս հաշվի առնել ավտոբուսների երթևեկությունը նաև բարդ տեղանքի պայմաններում: Ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության պահեստամասերի ու այլ բաղկացուցիչների կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել ավտոբուսների բարձր որակը: Դմիտրի Պիժիկովը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանն ուղղված ցանկացած առաջարկ, որը կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |