Դեսպան. ՌԴ ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն չկա, առանձին գնահատականներ են23 ապրիլի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսատանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ-ում հնչած տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ ունեցող որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում պետք է դադարեցնել: Նա նշել է, որ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին չէ որ հետևում է, բայց չի կարծում, որ «կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին»։ «Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են: Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավն է։ Կարծում եմ՝ պատգամավորներն իրավունք ունեն հնչեցնելու այն գնահատականները, որոնք անհրաժեշտ են համարում։ Ես էլ տվյալ դեպքում արտահայտում եմ իմ կարծիքը», - 24news-ի փոխանցմամբ, ասել է դեսպանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ էր արել Հայաստանի տարածքում հեռարձակվող ռուսական լրատվամիջոցներին, իսկ իշխող «Իմ քայլը« խմբակցության պատգամավորը բարձրացրել էր հակահայկական շեշտադրումներով աչքի ընկած հեռուստաընկերությունների հեռարձակումը ՀՀ տարածքում արգելելու հարցը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր |