ՀՀ-ն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը

ՀՀ-ն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը: ՀԱՊԿ ԱԳՆԽ առաջիկա նստաշրջանում, որն անցնելու է Բիշքեկում մայիսի 22-ին, այդ կազմակերպության անդամ երկրները կքննարկեն կանոնադրության առաջարկվող փոփոխությունները, հայտնում է ՌԲԿ-ն՝ հավելելով, որ ՀՀ դիրքորոշման պատճառով կազմակերպությունն արդեն 1 տարի է չի կարողանում գլխավոր քարտուղար ընտրել:

Նախատեսվող քննարկման մասին ՌԲԿ-ին են հայտնել անդամ 2 պետությունների դիվանագետներ: Եթե նախարարները համաձայնեցնեն փոփոխությունները, դրանք կառաջարկվեն երկրների ղեկավարների հավանությանը աշնանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

ՀՀ-ն առաջարկում է շտկումներ կատարել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգում՝ ըստ Երևանի, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից նշանակված էր գործող քարտուղարը 3-ամյա մանդատի շրջանակում:

Ըստ ՌԲԿ-ի զրուցակիցների, մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, որից հետո պաշտոնը 3 տարով կանցնի Բելառուսին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, որի նկատմամբ մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց և նա պաշտոնանկ արվեց: Հայաստանը, որը պետք է պաշտոնավարեր 3 տարի, կորցրեց այդ պաշտոնը: Խաչատուրվը ստանձնել էր այդ պաշտոնը 2017-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2020թ.:

Հետո հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը: Զասը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---