Ջուլֆալակյանը հերքում է. Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն չի եղել

Ջուլֆալակյանը հերքում է. Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն   չի եղել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերքել է, որ իր և հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել:

«Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց՝ ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց», - գրել է նա։

Ջուլֆալակյանը նշել է, որ հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել են ոստիկանություն՝ պարզելու, թե ինչով էր պայմանավորված նման պահվածքը և ինչի համար է այդ ամենն արվում։

«Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։ Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ ասել։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես մեկին ծեծեի», - գրել է նա:

Ավելի վաղ լուրեր են շրջանառվել, որ Արսեն Ջուլֆալակյանի և հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---