ՀՀ բնակչությունը նվազել է, Երևանինը՝ աճել

ՀՀ բնակչությունը նվազել է, Երևանինը՝ աճել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշտական բկակչության թվաքանակը 2019 թվականի հունվարի 1 դրությամբ կազմել է 2.965 մլն, ինչը 7000-ով քիչ է 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրի մշտական բնակչության թվից:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ, նախորդ տարվա սկզբին մշտական բնակչությունը կազմել է 2.972 մլն մարդ:

Մինչդեռ, ընթացիկ տարվա սկզբի տվյալներով, 4200-ով աճել է Երևանի բնակչության թիվը. 2018-ին՝ 1.077 մլն, 2019-ին՝ 1.081 մլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---