Երևանն ամենամատչելի ուղղությունն է ռուս զբոսաշրջիկների համար13 մայիսի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ամրագրման ծառայությունը վերլուծել է ավիաթռիչքների արժեքն ամառային ամիսներին և կազմել է ամենաէժան ուղղությունների ցանկը: Պարզվել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենամատչելի ուղղությունը Երևանն է: Վարկանիշը կազմելու համար մասնագետներն ուսումնասիրել են ամռան ամիսների համար հունվարից մինչև ապրիլ ձեռք բերված ավիատոմսերի գները: Դոնի Ռոստովից Երևան ամենաէժան տոմսը 6331 ռուբլի է, Կրասնոդարից դեպի Երևան՝ 7131, իսկ Մոսկվայից Երևան թռիչքը կարժենա 10735 ռուբլի, հայտնում է Lenta.ru-ն: Ռուսների համար ամենաէժան ուղղությունների ցանկում են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |