ԿԳՆ. Դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն13 մայիսի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն: Մասնավորապես կվերանայվեն STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու դասագրքերը, գնահատման համակարգը, կներդրվեն առարկաների մատուցման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |