Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի երեկոյան, Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում, հայտնում է CivilNet-ը:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին: Սպասվում է, որ այդ ընթրիքի ընթացքում երկու երկրների առաջնորդների միջև տեղի կունենա շփում և մտքերի փոխանակում։

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքը տրվում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել Լյուքսեմբուրգից։ Վարչապետը Լյուքսեմբուրգում էր աշխատանքային այցով, որտեղ հանդիպել է Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---