ՀՀ-ն ու Հորդանանը օդային հաղորդակցության ոլորտում համաձայնագիր կկնքեն

ՀՀ-ն ու Հորդանանը օդային հաղորդակցության ոլորտում համաձայնագիր կկնքեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը կկնքվի:

Համապատասխան նախագծում նշվում է, որ այն համահունչ է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը և ուղղված է երկու երկրի միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորմանը:

Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության, վկայականների և լիցենզիաների ճանաչման, առևտրային հնարավորությունների, օդանավակայանային գանձումների վերաբերյալ հոդվածներ:

«Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, ինչպես նաև կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---