Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը նշել է 5-ամյակը (վիդեո) 24 մայիսի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը: Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է, որն իր կառավարման ներքո ունի ավելի քան 95 մլրդ դրամի ակտիվներ, որից 15 մլրդ-ը գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում: «Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որն ադապտացրել է այս համակարգը և ձեռնարկել կենսաթոշակային բարեփոխման նման մոտեցում: Դա բավական գրավիչ էր, այդ պատճառով ցանկացանք միանալ Հայաստանին այս գործում և Հայաստանը դարձնել այս ասպարեզում օրինակելի: Տարածաշրջանի մյուս երկրների մոտ գրավչություն է առաջացել կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Հայաստանն այս տեսանկյունից օրինակելի է դառնում: Այլ երկրներ արդեն հետաքրքրվում են համակարգով, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- նշել է Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը: «Այս ռեֆորմը թույլ է տալիս հավուր պատշաճի կյանք ապահովել թոշակառուի համար: Այն նաև մեծ տնտեսական իրադարձություն է, քանի որ Հայաստանը կարող է ունենալ կայուն կենսաթոշակային համակարգ››,- իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը: ‹‹Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները ոչ միայն սոցիալական բնույթ են կրում, այլև` տնտեսական: Կարևոր է, որ Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով դրամային միջոցներ կուտակվեն, որոնք հնարավոր կլինի ուղղել տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության խորհրդի նախագահ, ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Ամունդի -ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը` 5-րդ տարեդարձի առթիվ, իր շահույթից 3 տարվա կտրվածքով 40,000-ական եվրո կտրամադրի Հայաստանում ֆրանսիական համալսարանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին` կրթական և մշակութային նախագծեր իրականացնելու նպատակով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |