Վրաստանի կառավարությունը կընդլայնի Սամցխե-Ջավախքի պահպանվող տարածքները

Վրաստանի կառավարությունը կընդլայնի Սամցխե-Ջավախքի պահպանվող տարածքները

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը կընդլայնի Սամցխե-Ջավախքի պահպանվող տարածքները: Այս հարցը հաստատվել է կառավարության նիստում:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսում ասել է, որ Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգը կզարգանա և կիրականացվեն կարևոր գործողություններ, հայտնում է Akhaltskha.net-ը:

«Այս հարցի առնչությամբ աշխատում էինք երկար ժամանակ: Կար ժամանակաշրջան, երբ այս բացառիկ արգելոցը ոչնչացման եզրին էր և պահանջում էր պաշտպանություն և իրական քայլեր: Ես խոսում են Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգի զարգացման մասին: Ով եղել է այս գեղեցիկ վայրում, բոլորը կհամաձայնեն, որ այս շրջանն ունի բացառիկ տուրիստական ներուժ, որը գործածված չէ: Մենք կայացրել ենք որոշում և պահպանվող տարածքների ծավալը կմեծանա այս ուղղությամբ, և մենք այնտեղ նախատեսում ենք կարևոր ակտիվություն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---