Բախտաձեն շնորհակալ է Փաշինյանին 2 երկրի սերտ գործակցությանը նպաստելու համար

Բախտաձեն շնորհակալ  է Փաշինյանին 2 երկրի սերտ գործակցությանը նպաստելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Առաջին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

«Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք», - գրել է նա:

Բախտաձեն շնորհակալություն է հայտնել երկու երկրի միջև բարեկամության և սերտ գործակցության մեջ Փաշինյանի ներդրած ավանդի համար:

«Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը»,- ասված է Մամուկա Բախտաձեի ուղերձում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---