ՊՆ-ն շուկայականից էժան տարածք է վաճառել. Պետության վնասը 51.5 մլն դրամ է

ՊՆ-ն շուկայականից էժան տարածք է վաճառել. Պետության վնասը   51.5 մլն դրամ է

PanARMENIAN.Net - 2015 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևան քաղաքում գտնվող հողատարածք է վաճառել շուկայականից ցածր գնով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է մոտ 51.5 մլն դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել մոտ 89.5 մլն դրամ:

Մինչդեռ այն օտարվել է 38 մլն դրամով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---