Նախարարը հերքել է Ապրիլյանի մասնակիցների ուսվարձի զեղչը չեղարկելու լուրերը

Նախարարը հերքել է Ապրիլյանի մասնակիցների ուսվարձի զեղչը չեղարկելու լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հունիսի 6-ի նիստում հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձավճարների զեղչերը չեղարկվել են:

«Ըստ ընթակարգի, գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, բոլորն դիմումները հավաքել են և փոխանցումներ արել են, այսինքն՝ եթե նույնիսկ շատ ցանկանայինք այդպիսի բան անել, չէին կարողանա: Ըստ հրապարակումների քաոսային իրավիճակ է բուհերում», - ասել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ մարդիկ կան, որոնք շատ են ուզում երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են մամուլում և սոցիալական ցանցերում այդպիսի տպավորություն ստեղծել:

«Լարված իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, պայթյունավտանգ իրավիճակ: Այսպես ասողները նույն շղթայի շրջանակներից են», - ասել է Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:

Նա նշել է, որ սա ազգային անվտանգության խնդիր է, և պետք է զբաղվել այդ հարցով:

«Այս մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի Հանրապետության դեմ և այդ մարդկանց անուն, ազգանունը հայտնի է», - ասել է Փաշինյանը՝ պահանջելով լրջորեն զբաղվել այդ հարցով:

Ընթերցեք նաև՝ «Ըստ օպերատիվ տեղեկության՝ բռնություն քարոզող խմբեր են ստեղծվում. Փաշինյանն ասել է կոշտ լինել»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---