Քոչարյանի գույքը կալանավորելու դեմ պաշտպանների բողոքը մասնակի բավարարվել է

Քոչարյանի գույքը կալանավորելու դեմ պաշտպանների բողոքը մասնակի բավարարվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է, ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը:

Ըստ դատարանի որոշման՝ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Բանն այն է, որ Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է դատարան:

Գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին: Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---