Փաշինյանը՝ Պուտինին․ Պետք է գազի այնպիսի գին սահմանել, որ չվնասի տնտեսական աճին

Փաշինյանը՝ Պուտինին․ Պետք է  գազի  այնպիսի գին սահմանել, որ չվնասի տնտեսական աճին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է գազի գնի հարցը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Վարչապետը նշել է, որ դա երկկողմ հարաբերությունների համար շատ կարևոր հարց է։

«ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել եմ, որ ՀՀ-ն ունի շատ լավ տնտեսական դինամիկա։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չդանդաղեցնի այն տեմպերը, որոնք մենք ունենք մեր տնտեսությունում: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, և կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ Պետերբուրգում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---