Զեկույց. ՀՀ բնակչության 50.9%-ը երկրորդ մասնագիտություն ստանալու ցանկություն չունի21 հունիսի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ներկայումս բնակչության կեսից ավելին՝ 50.9%-ը, ընդհանրապես ցանկություն չունի ձեռք բերել որևէ նոր մասնագիտություն։ Հանրային կարծիքի հետազոտության Breavis ընկերության «Նոր մասնագիտության նախընտրությունները ՀՀ-ում» զեկույցի համաձայն, նոր մասնագիտություն ստանալ ցանկացողների շարքում գերակշռող են 18-30 տարեկանները՝ 68.8%, սակայն զգալի է նաև 61-ից բարձր մարդկանց ցուցանիշը՝ 22․2%: Պարզվում է նաև, որ նոր մասնագիտություն ստանալ ցանկացողների 53․3%-ն արդեն ունի բարձրագույն կրթություն։ Նախընտրելի այլ մասնագիտությունների շարքում առաջատար դիրքում է բժշկի/բուժքրոջ մասնագիտությունը, որին հաջորդում են տնտեսագիտական, լեզվաբանական, իրավագիտական, մանկավարժական և ՏՏ ոլորտի մասնագիտությունները։ Նշվում է, որ որքան բարձր է տարիքային խումբը, այնքան նվազում է նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկությունը։ Մասնավորապես, եթե 18-30 տարեկանների շրջանում նոր մասնագիտություն ձեռք բերել չի ցանկանում հայաստանցիների 25%-ը, ապա 31-45 տարեկանների շրջանում նույն ցուցանիշը հասնում է 39.1%-ի՝ աճելով մինչև 65% 46-60 տարեկանների և 75.1%՝ 61 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։ «Տարբերվում են նաև տարիքային խմբերի նախընտրելի նոր մասնագիտությունները՝ զարմացնելով բազմազանությամբ։ Այսպես, 18-30 տարեկանների շրջանում ցանկալի նոր մասնագիտություններից առաջին տեղում են, այսպես կոչված, «թրենդային» ոլորտների մասնագիտությունները՝ տնտեսագիտություն (այդ թվում՝ ֆինանսներ, հաշվապահություն)՝ 7.1%, բժշկություն՝ 5.7%, լեզվաբանություն/բանասիրություն՝ 5.2%։ Հետաքրքիր է, որ ՏՏ ոլորտում երկրորդ մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների թիվն այս խմբում համեմատաբար փոքր է՝ 4.3%։ 31-45 տարեկանների խմբում առաջին տեղում են բժշկական մասնագիտությունները (9.3%)։ Հաջորդում են տնտեսագիտությունը (7.7%) և իրավագիտությունը (5.9%)», - նշվում է զեկույցում։ Ավելի բարձր տարիքային խմբերում ևս նախընտրելի են «թրենդային» մասնագիտությունները. 46-60 տարեկանների շրջանում առաջին 3 տեղում են լեզվաբանություն/բանասիրություն (4.4%), բժշկություն (4.4%) և իրավագիտություն (3.3%) մասնագիտությունները, իսկ 61-ից բարձր տարիքային խմբում դրանց տեղերն ուղղակի փոխվում են՝ լեզվաբանություն/բանասիրություն (3.6%), իրավագիտություն (3.3%) և բժշկություն (2.8%): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |