Ռուբինյանը դեմ չի քվեարկել ԵԽԽՎ ՌԴ-ի վերադարձի նախագծին. Տեխնիկական խնդիր է եղել25 հունիսի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դեմ չի քվեարկել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսի նստաշրջանին Ռուսաստան Դաշնությանը պատվիրակության մասնակցության մասին բանաձևին: Ռուբինյանը քվեարկությունից հետո վարման կարգով հայտարարել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և ինքը դեմ չի քվեարկել: Նախագահողը տեղեկացրել է, որ քվեարկությունն ավարտվել է և այլեւս հնարավոր չէ փոփոխություն: «Տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը», - գրել է Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում: Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձևին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ: Պատվիրակության մյուս երեք անդամը՝ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը: Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստան Դաշնությանը պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին: Համապատասխան բանաձևը վեհաժողովն ընդունել է հունիսի 25-ին. դրա օգտին քվեարկել է 118 խորհրդարանական, դեմ՝ 62-ը, ձեռնապահ՝ 10-ը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |