Իրանը պատրաստ է սկսել Հայաստանին գազ մատակարարել23 սեպտեմբերի 2008 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Գազի արտահանման իրանական ազգային ընկերության նոր տնօրեն Սեյեդ Ռազա Քեսայի-զադեն հայտնել է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում գազը կսկսի ներմուծվել Հայաստան այս տարվա ձմռանը: Ունեցած հնարավորությունները թույլ կտան օրական մոտ 3 մլն խոր. մ մատակարարել, հաղորդում է Iran News-ը: Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր այն մասին, որ Իրան-Հայաստան գազամուղի անցումային հնարավորությունը 2008թ. նոյեմբերին կհասցվի տարեկան 2,5 մլրդ խոր. մ-ի: Դա հնարավոր կդառնա գազամուղի Քաջարան-Երեւան հատվածի անցումային հնարավորության մեծացման դեպքում: Ընդ որում, Արմեն Մովսիսյանն ընդգծել է, որ գազամուղի նշված հատվածում աշխատանքների հիմնական մասն արդեն իրականացված է: Հայաստանի էներգետիկայի նախարարի խոսքերով, անհրաժեշտության դեպքում իրանական գազի մատակարարումը Հայաստան կարող է սկսվել նշանակված ժամկետից շուտ, այսինքն` մինչ 2009թ. սկիզբը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |