Արշավիր Ղարամյանը` Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արշավիր Ղարամյանը`  Արցախի   Անվտանգության խորհրդի քարտուղար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի աշխատակազմի լրատվական վարչությունը:

Նա մինչև այս զբաղեցնում էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը, իսկ դրանից առաջ երկրի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:

Այս պաշտոնից նա հրաժարական է տվել 2018 թվականի հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած ծեծկռտուից հետո, որը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:

Գործի շրջանակում ձերբակալվել էր նաև Ղարամանյանի որդին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---