ՏՄՊՊՀ նոր անդամներն ընտրվել են

ՏՄՊՊՀ նոր անդամներն ընտրվել են

PanARMENIAN.Net - ՏՄՊՊՀ նոր անդամների անունները հայտնի են: Ազգային ժողովում հրապարակվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամների ընտրության արդյունքները:

Թեկնածու Էդգար Ճաղարյանն ընտրվել է 75 կողմ և 12 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Կարեն Սեդրակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 8, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանը, ԱԺ-ում քննարկումների ժամանակ անդրադառնալով շաքարի և բանանի ներմուծման խնդիրներին, հայտարարել է, որ այնպես չէ, որ ինչ-որ մեկը թույլ չի տալիս շաքարավազ բերել՝ ուղղակի ոչ մեկին ձեռք չի տալիս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---