Հայ-բրիտանական գործարար պալատ. Լիդիան Արմենիայի հարցի լուծման ձգձգումը տնտեսապես վնասում է նաև ՀՀ-ին12 հուլիսի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հայ-բրիտանական գործարար պալատը հայտարարել է, որ Լիդիան Արմենիայի հարցի լուծման ձգձգումը տնտեսապես վնասում է ոչ միայն ընկերությանը, այլ նաև պետությանը: Ամուլսարի շահագործման իրավունք ունեցող Լիդիան Արմենիա ընկերությունը հայ-բրիտանական գործարար պալատի անդամ է: Հայ-բրիտանական գործարար պալատն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին՝ արձագանքելով Ազգային ժողովի նիստում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Շրջակա միջավայրի նախարարի քննարկմանը: Պալատը հիշեցնում է, որ ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման ակնկալիքով: «Մենք հավատում ենք օրենքի գերակայությանը, բոլոր ձեռնարկությունների նկատմամբ արդար վերաբերմունքին և պրոֆեսիոնալիզմին: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին և տեղական օրենքներին: Այն ընկերություններին, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելով նրանց անխափան գործունեությունը: Տարաձայնությունների և խնդիրների հավասարակշռված և պրոֆեսիոնալ լուծումը միայն կարող է ապահովել պետության տնտեսական աճն ու բարձրացնել ներդրողների վստահությունը: Հուսով ենք, որ այս խնդիրը լուոծում կգտնի առանց հետագա ձգձգումների»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |