Ադրբեջանցիներն ու թուրքերը Մոնտենեգրոյում փորձել են ձախողել հայ երեխաների ելույթը (վիդեո) 15 հուլիսի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնում ադրբեջանցիներն ու թուրքերը փորձել են ձախողել հայ երեխաների ելույթը: Հայաստանը ներկայացնում էին «Կովկաս» պարային համույթի սաները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լիանա Պողոսյանը, որի ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։ «Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը վայրկյանների ընթացքում սվելի էր թեժանում ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր։ Սակայն նման պահվածքը ավելի ոգևորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին Հայաստանը»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ ոստիկանություն կանչվեց և ելույթին խանգարողների մի մասը բերման ենթարկվեց։ «Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարևանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների և արվեստի բարձրագույն արժեքները...»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |