Աղջկան 8 տարի պահել են գոմում և անվճար աշխատեցրել (վիդեո)

Աղջկան 8 տարի պահել են գոմում և անվճար աշխատեցրել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն աշխատանքային թրաֆիքինգի դեպք է բացահայտել Շիրակի մարզի գյուղերից մեկում: 8 տարվա շահագործումից հետո աղջկան վերջապես հաջողվել է փախչել, այժմ նա ապահով ձեռքերում է, հայտնում է ոստիկանությունը:

2011-ից սկսած աղջկան ենթարկել են աշխատանքային շահագործման՝ տղամարդը 8 տարի աղջկան պահել է գոմում, առանց որևէ վճարի աշխատեցրել է: Աղջիկը պատմել է, որ մի քանի անգամ փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ նրան գտել է, վերադարձրել գոմ ու ծեծել՝ սպառնալով, թե կխեղդի:

Աղջկան հաջողվել է փախչել հունիսի 18-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---