ՀՀ-ն և Իրանն աշխատում են ազգային արժույթներով առևտրի անցնելու ուղղությամբ17 հուլիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Երևանն ու Թեհրանը, ըստ ամենայնի, կսկսեն միմյանց հետ առևտուր անել ազգային արժույթներով: Այդ մասին ասել է Իրան-Հայաստան համատեղ առևտրային պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան Mehr իրանական գործակալության վրա հղումով: «Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում երկու երկրների ամուր արժույթով, այսինքն` ռիալով ու դրամով բիզնես վարելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Այդ նպատակով նախատեսվում է ֆինանսավարկային կազմակերպության ստեղծել։ Յարիջանյանն ընդգծել է, որ փոխայցելությունները, ցուցադրությունների կազմակերպումն ու երկու երկրների ներուժի օգտագործումը առաջնահերթ է կողմերի համար։ Խոսելով Մեղրի ազատ տնտեսական գոտու մասին՝ նա նշել է, որ այդ գոտու ակտիվացումը թույլ կտա իրանական գործարաններն ու սպասարկման համակարգերը միացնել ԵՏՄ համակարգին։ Յարիջանյանն ավելացրել է, որ համաձայնեցումից հետո հաջորդ ամիս Հայաստան կուղևորվի իրանական 100 հոգանոց պատվիրակությունը: Նրա խոսքով` երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալը կազմում է 300 մլն դոլար: Էներգետիկան Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հիմնական ոլորտն է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |