Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ ՀՀ պետհետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ23 հուլիսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և, այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը «սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ»։ Դե Վիլեպինը նշել է, որ ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: «Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան», - ասել է Ֆրանսիայի նախկին վարչապետ։ Դոմինիկ դե Վիլեպինն ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը (Sciences-Po) և կառավարման ազգային դպրոցը (École Nationale d'Administration)։ Ունի բակալավրի աստիճան իրավունքի և գրականության ոլորտում: Դոմինիկ դե Վիլեպինը սկսել է իր կարիերան որպես դիվանագետ: 1993-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի գրասենյակի ղեկավար, ինչից հետո նախագահ Ժակ Շիրակի կողմից նշանակվել է իր աշխատակազմի ղեկավար` 1995-2002 թվականներին: 2002 թվականին Դոմինիկ դե Վիլեպինը նշանակվել է արտաքին գործերի նախարար: 2004-ին դարձել է ներքին գործերի նախարար, իսկ 2005-2007թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |