Տիգրան Սարգսյանը Ղրղզստանում Բիլիարդի աշխարհի առաջնությունն է բացել

Տիգրան Սարգսյանը Ղրղզստանում  Բիլիարդի աշխարհի առաջնությունն է բացել

PanARMENIAN.Net - Ղրղզստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով մեկնարկել է Բիլիարդի աշխարհի առաջնության բացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ԵՏՀԿ-ի արարողակարգի ղեկավարը:

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 8-ին և նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակին:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են նաև Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը, Պիրամիդայի (ռուսական բիլիարդ) միջազգային կոնֆեդերացիայի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Պավել Զավալնին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---