ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանին իրեն ծեծելու մեջ մեղադրող Հարությունովին մեղադրանք է առաջադրվել

ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանին իրեն ծեծելու մեջ մեղադրող Հարությունովին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծվելու մասին հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար։ Այս մասին նշվում է դատական տեղեկատվական համակարգում։

Մեղադրական եզրակացության համաձայն, Հարությունովը ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:

Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ քննության տվյալների՝ մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, Էդուարդ Բաբայանը` խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և նա կալանավորվել էր։ Բաբայանը 2018-ի օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, այնուհետև համաներվել էր։

Հարությունովն ավելի ուշ հրաժարվել էր իր ցուցմունքից՝ նշելով, որ մանրմնական վնասվածքները ստացել է հատակին թափված ջրից սայթաքելուց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---