Sotheby’s-ում վաճառքի կհանվի Գյուլբենկյանի պատվերով թողարկված 1966-ի լիմուզինը

Sotheby’s-ում վաճառքի կհանվի Գյուլբենկյանի պատվերով թողարկված 1966-ի լիմուզինը

PanARMENIAN.Net - RM Sotheby’s աճուրդի տանը վաճառքի կհանվի հայտնի նավթային մագնատ Նուբար Գյուլբենկյանի հատուկ պատվերով թողարկված Mercedes-Benz 600 1966 թ. լիմուզինը:

Լիմուզինի վերին մասն ապակուց է, որը Գյուլբենկյանի պատվերով պատրաստել է Henri Chapron ընկերությունը: Բացի այդ, հետևի նստատեղը կարող է վերածվել երկտեղանի մահճակալի, հայտնում է Rusarminfo-ն:

Ավտոմեքենայի հետնամասում նաև մինի բար էր տեղադրված ուղևորների համար: Նստելով հետևի նստատեղին՝ Նուբար Գյուլբենկյանը հեշտությամբ կարող էր հետևել իր վարորդի գործողություններին, քանի որ այնտեղ արագաչափով և վառելիքի մակարդակի ցուցիչով լրացուցիչ պանել էր տեղադրված:

Մեծահարուստի մահից հետո 1972-ին լիմուզինը հայտնվել է նրա այգեպանի մոտ և գրեթե 30 տարի կայանած է եղել Պորտուգալիայի ավտոտնակում, իսկ հետո մի քանի տեր է ունեցել: Ավտոմեքենան ակնկալվում է վաճառել առնվազն $300, 000-ով:

Նուբար Գյուլբենկյանը հայտնի մեծահարուստ և բարերար Գալուստ Գյուլբենկյանը որդին է, որին հայրը թողել էր իր ժառանգության մի փոքր մասը, քանի որ կարծում էր, որ նա շվայտ կյանքի սիրահար է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---