Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա ընդգծել է՝ դատարանը պաշտպանական կողմի որևէ փաստարկի չի անդրադարձել, հյտնում է Aysor.am-ը: «Մենք արդեն 3-րդ օրն է՝ խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում։ Ընդ որում, այդ հակափաստարկներն առարկայական են՝ գործի նյութեր ու մեղադրանքի վերաբերյալ, և այդ հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել», - ասել է Երեմ Սարգսյանը։

Այն հարցին, թե կբողոքարկվի արդյո՞ք կալանավորման որոշումը, Խաչատրյանի պաշտպանը դրական պատասխան է տվել:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրգործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---