Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։

Իր անկեղծ վշտակցությունը հայտնելով Հայաստանի իրավապահ համակարգի նշանավոր գործչի ողբերգական վախճանի կապակցությամբ՝ Քոչարյանը համբերություն է մաղթել Հարությունյանների ընտանիքին՝ վերապրելու հարազատի ծանր կորստի վիշտը, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---