Իսրայելը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին ՀՀ այցելել

Իսրայելը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին ՀՀ այցելել

PanARMENIAN.Net - Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը «զբոսաշրջային զգուշացում» է թողարկել, որտեղ թվարկվում են այն պետությունները, որոնք խորհուրդ չի տրվում այցելել սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ հրեաները նշում են տոնական տիշրեյ ամիսը: Ցուցակում է նաև Հայաստանը:

Ցուցակում նշված է 6 հիմնական «թշնամական երկիր», ուր խորհուրդ չի տրվում այցելել: Դրանք են՝ Իրանը, Իրաքը, Եմենը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Որպես վտանգավոր են նշված նաև այդ «թշնամական երկրները» շրջապատող պետությունները:

«Խորհուրդ չի տրվում մեկնել «Իրանը շրջապատող» երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, կենտրոնական և հարավ-արևելայն Ասիա, Մերձավոր Արևելք»,-ասվում է ցանկում, հայտնում է իսրայելյան 9tv ալիքը:

Իսրայելցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նաև ձեռնպահ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան մեկնելուց, քանի որ այդ երկրներում ջիհադականները հրեաների դեմ հարձակումների համար մեծ ցանց ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---