Հայազգի ռեժիսորի ֆիլմը ՌԴ-ում 2-րդ ամենապահանջվածն է՝ Փիթի մասնակցությամբ ֆիլմից հետո

Հայազգի ռեժիսորի ֆիլմը ՌԴ-ում 2-րդ ամենապահանջվածն է՝ Փիթի մասնակցությամբ ֆիլմից հետո

PanARMENIAN.Net - Kinobusiness.com ռուսական պորտալը, որը նվիրված է կինոբիզնեսի ինդուստրիային, հրապարակել է տվյալները սեպտեմբերի 28-29-ին ՌԴ կինոթատրոններում հավաքված գումարի վերաբերյալ:

Ըստ պորտալի տվյալների, ՌԴ հանդիսատեսի շրջանում ամենապահանջվածը եղել է ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆիլմը Բրեդ Փիթի մասնակցությամբ: Առաջին հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը վարձույթում 204,9 մլն ռուբլի է հավաքել, հայտնում է Rusarminfo-ն:

Երկրորդը՝ ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Կարեն Օգանեսյանի ֆիլմն է եղել՝ «Հերոսը» լրտեսական թրիլերը: Ֆիլմը կինովարձույթի առաջին օրերին 95,1 մլն ռուբլի է հավաքել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---