Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կրկին մերժվել է 1 հոկտեմբերի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք մարաշ նստավայորւմ շարունակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, հայտնում է Shantnews.am-ը: Որոշման հրապարակումից հետո, դատարանի դահլիճում գտնվող քաղաքացիները ընդգծված բացասական վերաբերմունքով են դուրս եկել դատարանի դահլիճից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգադրել է հաջորդ նիստին թույլլ չտալ տվյալ քաղաքացների մուտքը դատարանի դահլիճ: Նիստը հետաձգվել է, դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Պաշտպանները դատարանի`խափանման փոփոխության միջնորդությունը մերժելու որոշումները որակել են որպես անօրինական խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |