Ծառուկյան. ԱԺ-ն չէ Հրայր Թովմասյանի հեռանալու հարցը որոշողը, ԲՀԿ-ն չի քվեարկի 2 հոկտեմբերի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, ասել է, որ Ազգային ժողովը չէ այդ հարցը որոշողը: «Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել: Նա չի համապատասխանում իր պաշտոնին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա հավելել է, որ նայելով հիմնական դրույթները, թղթերը, տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ: «Բացի դա՝ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը», - ասել է նա։ Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, թե ոչ՝ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |