«Ազատ հայրենիքի»՝ Արցախի նախագահի հավանական թեկնածուն Արայիկ Հարությունյանն է 7 հոկտեմբերի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ անգամ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում»,- նշել է Հարությունյանը և ավելացրել, որ սպասվող համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը: Գրառման մեջ նշվում է, որ մասնավորապես որոշում է կկայացվելու սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Արայիկ Հարությունը չի թաքցրել նաև, որ հավանական թեկնածուն լինելու է ինքը՝ այդ առթիվ նշելով, որ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իր թեկնածության առաջադրման շուրջ ստացել է առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ, հայտնում է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնը: Սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքան ուժի անդամ և համակիր թեկնածուները հանրապետության 228 համայնքներից 173-ում ընտրվել են համայնքի ղեկավարներ: Այդ առթիվ նա հայտարարել էր, որ հասարակության կողմից այն կարևոր երաշխիք է սպասվող համապետական ընտրություններից առաջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |