Թրամփ. Ժամանակն է, որ ԱՄՆ-ն դուրս գա անհեթեթ ու անվերջ պատերազմներից Սիրիայում 7 հոկտեմբերի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել գործողությունները Սիրիայում: Ըստ սկզբնական պլանի, ասել է Թրամփը, ԱՄՆ զորքերն այնտեղ պետք է մնային 30 օր (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ սկսել է ռմբակոծել Սիրիան 2014-ի սեպտեմբերին), գրում է «Կոմերսանտը»: «Մենք մնացինք և ավելի ու ավելի խրվեցինք առճակատման մեջ, որը ոչ մի տեսանելի նպատակ չունի: Քրդերը կռվում էին մեզ հետ, բայց նրանք դրա դիմաց շատ փող ու հանդերձանք են ստացել: Նրանք տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայի դեմ: Ես 3 տարի զսպում էի այդ առճակատումը, բայց հիմա ժամանակն է դուրս գալու այդ անհեթեթ անվերջ պատերազմներից և մեր զինվորներին տուն վերադարձնել: Մենք կկռվենք միայն այնտեղ, որտեղ մեզ դա շահավետ կլինի և միայն հանուն հաղթանակի»,-գրել է Թրամփը Twitter-ում: Մինչդեռ ԵՄ-ում հայտարարել են, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը քրդերի դեմ Սիրիայում կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում: Օգոստոսին ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցում էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Կողմերը պայմանավորվեցին գործողությունների համակարգման կենտրոն ստեղծել: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ եթե Վաշինգտոնը ձգձգի նման գոտու ստեղծումը, Անկարան ռազմական գործողություն կսկսի քրդերի դեմ, որոնց սատարում է ԱՄՆ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |