Ալեքսիս Օհանյանը Երևանում է

Ալեքսիս Օհանյանը Երևանում է

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է: Նա մասնակցում է WCIT (World Congress on Information Technology) երևանյան համաժողովին:

Օհանյանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 7-ին և արդեն հասցրել է հանդիպել հայաստանցի գործարար կանանց հետ: Այդ մասին նա հայտնել է Instagram-ում և լուսանկար հրապարակել հանդիպումից:

«Շնորհակալություն սեփական բիզնեսը հիմնած հիանալի հայ կանանց հետ ընթրիքի համար: Եկեք պատմենք նրանց ձեռնարկատիրության մասին»,-գրել է նա:

Օհանյանը Հայաստանում կմասնակցի նաև իր «Առանց թույլտվության» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին:

WCIT 2019-ի երևանյան համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---