Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել Ավստրիա

Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել Ավստրիա

PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա, հայտնում է Shantnews.am-ը:

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդել է խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել:

Փաստաբանն ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անօրինական է, պետք է վերացվի, բացի այդ, Ալեքսանյանի հաղորդմամբ, Գևորգյանը Ավստիայում պետք է սրտի անոթի հետ կապված բուժզննում անցնի։

Նախկին փոխվարչապետը մեղադրյալ է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրգործի շրջանակներում։ Նա մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---