Տուրիստականներից տուժած քաղաքացիները գործադիրից փոխհատուցում են պահանջում10 հոկտեմբերի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև, որի ներսում ընթանում է գործադիրի հերթական նիստը: Նրանք պահանջում են վերադարձնել չեղարկված ուղևորությունների և չվերթների համար իրենց վճարած գումարները և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, հայտնում է Aysor.am-ը: Բողոքի ակցիայի մասնակիցները հիշատակել են Yerevan Travel, Travelan, Disney Tour տուրիստական գործակալությունները՝ մեղադրելով վերջիններիս տարբեր գործարքների մեջ ներքաշված լինելու ու կազմակերպված ձևով իրենց խաբելու մեջ: Ակցիայի մասնակիցները հիշեցրել են Yerevan Travel-ի նախկին աշխատակից Աննա Աահակյանի մասին, ով տուրիստական ծառայությունների վաճառք էր իրականացրել ընկերության անունից` գումարը դրամարկղ մուտք չանելով: Ընկերությանը հասցրած վնասի չափը գնահատվել էր 10 մլն դրամից ավելի: Ըստ ցուցարարների՝ Travelan-ը պատկանում է իրենց խաբած Աննա Սահակյանի ամուսնուն, գործակալությունը բացվել է Մաշտոց 18 հասցեում՝ Yerevan Travel-ի հետ կապված դեպքերից հետո: Ցուցարարների փոխանցմամբ՝ այս գործակալության աշխատանքից տուժել է մոտ 250 ընտանիք: Նրանք համոզված են, որ կալանավորված Աննա Սահակյանն այս գործում միակ մեղավորը չէ, գործին առնչություն ունեն նաև նրա ընտանիքի անդամները: «23 ամյա աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել: Մեր պահանջն է, որ բացահայտվի գործը, ինչ-որ ձևով հատուցում ստանանք»,- ասել է Կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից մեկը: Ցուցարարներից մյուսի խոսքով՝ ոլորտում վերահսկողություն է անհրաժեշտ, որովհետև իրենց խաբած տուրիստական գործակալության ղեկավարը բացել է նոր գործակալություն: 2019-ի ամռանը Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ Եգիպտոսի Հուրգադա քաղաքից, քանի որ Հուրգադա-Երևան թռիչքներ չէին իրականցվում: ՀՀ կառավարությունը Եգիպտոսումն մնացած քաղաքացիների տեղափոխման համար 2019-ի հուլիսին 47 մլն դրամ էր հատկացրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |