Ներկրողները գործադիրից խնդրում են, որ աջ ղեկով մեքենաները վերասարքավորվեն ՀՀ-ում10 հոկտեմբերի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Ճապոնիայից ավտոմեքենաներ ներկրող քաղաքացիները՝ նրանք խնդրում են, որ աջ ղեկով մեքենաների վերասարքավորումը Հայաստանում կազմակերպվի: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո իրենք ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում, հայտնում է Aysor.am-ը: «Քանի որ Հայաստանում այդ մեքենաների պահանջարկը շատ մեծ է, Վրաստանում այլևս չենք կարողանում հանձնել մեր մեքենաները։ Մյուս կողմից էլ, 2020 թվականի հունվարի 1-ից թանկանում են մեքենաների մաքսատուրքերը։ Մենք ժամանակի խնդիր ունենք. չենք հասցնում վերասարքավորել մեր մեքենաները։ Ուզում ենք բաց նամակով դիմել վարչապետին, որպեսզի թույլ տան այդ մեքենաները վերասարքավորել Հայաստանում», - նշել է անհատ ձեռներեցը։ Մեկ այլ ներկրող նշել է, որ այսպիսով ակամայից հարստացնում են վրացի և ադրբեջանցի մասնագետներին, մինչդեռ աջ ղեկը վերասարքավորելու գործընթացը կարելի է կազմակերպել Հայաստանում՝ ստացված հարկերն ուղղելով ՀՀ բյուջե։ «Ամեն մեքենայի վերասարքավորման վրա 5 վարպետ է աշխատում։ Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1000-1500 դոլար՝ գումարած պահեստամասերը։ Ուզում ենք հանդիպել վարչապետին, նրան բաց նամակ փոխանցել», - ասել է նա։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |