Ախալցխա-ՀՀ սահման ճանապարհը կվերանորոգվի10 հոկտեմբերի 2019 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (ՀՀ սահման) մայրուղու 91-98 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների անցկացման համար հայտարարվել է տենդեր-մրցույթ։ Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 40,770,406.00 լարիի մրցույթ է հայտարարել, հայտնում է jnews.ge-ն: Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կմեկնարկի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա։ Իսկ աշխատանքային երաշխիքը երկու տարի է։ Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու վերանորոգումը կատարվելու է երկու փուլով, առաջինի ընթացքում վերանորգվելու է Օրլովկա-Հայաստանի սահման տանող ճանապարհը, իսկ նոր հայտարարված մրցույթի արդյունքում կվերանորգվի Նինոծմինդա-Օրլովկա ճանապարահահատվածը։ Օրլովկա-Հայաստան ճանապարհահատվածի տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» քութաիսյան ընկերությունը: Հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |