Վանեցյանի դեմ Իոաննիսյանի բողոքը մերժվել է. Քրգործ չի հարուցվի17 հոկտեմբերի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, հայտնում է Aysor. am-ը: Դատավոր Ֆարխոյանը դատական նիստի ավարտին հայտարարել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։ Իոաննիսյանը բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։ Իոաննիսյանի բողոքի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի գրառումն էր, որտեղ նշված էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Եթե դատարանը բավարարեր Իոաննիսյանի բողոքն ընդդեմ Արթուր Վանեցյանի, ապա ՀՔԾ-ն պետք է քրեական գործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |