Ոստիկան սպանած դեռահասն ու իր եղբայրը մանկատուն էին տեղափոխվել մոր կողմից բռնության ենթարկվելուց հետո17 հոկտեմբերի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ոստիկան սպանած ու ևս մեկ իրավապահ վիրավորած 16-ամյա պատանին ու իր եղբայրը «Սոս մանկական գյուղեր» են տեղափոխվել մոր կողմից բռնության ենթարկվելուց հետո՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ուղեգրով: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց «Սոս մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Սարգսյանը: Նրա խոսքով՝ տղաները 2016-ից այլևս կենտրոնի սաներ չեն: «ԶԼՄ-ում ապատեղեկատվություն կա այն մասով, որ երեխաները մեր գյուղի խնամքում են եղել: Երեխաները 2010 թվականին են տեղավորվել «Սոս մանկական գյուղ», իսկ 2016 թվականին մարտի 25-ին վերաուղեգրվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»,- ասաց Սարգսյանը: «Սոս մանկական գյուղերի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ եղբայրներն իրենց մոտ լինելու առաջին օրից ագրեսիվ վարք են դրսևորել: Դիտարկմանը, թե ինչպես են կենտրոնի հնարավորություններին չհամապատասխանող երեխաները 6 տարի անցկացրել այնտեղ, Սարգսյանն արձագանքեց, որ իրենք այդ ընթացքում բազմիցս դիմել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ երեխաներին համապատասխան կենտրոն տեղափոխելու համար: Տեղափոխությունը կատարվել է 2016-ին՝ 6 տարի անց: Սպարտակ Սարգսյանը նշեց, որ երեխաների՝ «Սոս» տեղափոխվելը կենտրոնի մասնագետների համար զարմանալի է եղել: «Մենք նման խնդիրներով երեխաների հետ աշխատելու հնարավորություններ չենք ունեցել: Երեխաները մեր գյուղում եղած ժամանակահատվածում դրսևորել են վարքային շեղումներ, մտավոր հետամնացություն, Սարգիսը նաև որոշակի հոգեկան շեղումներ ուներ: Չունենալով համապատասխան մասնագետներ՝ դիմել ենք նախարարություն, որ երեխաներին հատուկ մասնագիտական կազմակերպություն տեղափոխեն»,- ասաց Սարգսյանը: Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |