ԵՄ-ն դատապարտել է Բաքվում անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների հանդեպ21 հոկտեմբերի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դատապարտել է Բաքվում չարտոնված հանրահավաքի ցրումը՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին բիրտ և չհրահրված ուժ կիրառելու մեջ: Այդ մասին ասվում է ԵՄ ԱԳ ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ: «Հանրահավաքը ցրելու և մասնակիցների ձերբակալության համար անհամաչափ և չհրահրված ուժ է կիրառվել: Այդ միջադեպերը պետք է հետաքննել, մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի 19-ին Բաքվում ցրել են ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի չարտոնված հանրահավաքի փորձը: 60 մարդ ձերբակալվել է: Ադրբեջանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը զգուշացրել էին, որ ընդդիմության հակաիրավական գործողությունները կասեցվելու են, իսկ իրավախախտները քրեական պատասխանատվության կենթարկվեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |